Jump to content

Լոկիի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիկերոնը De Oratore երկխոսության մեջ քննարկել է լոկի մեթոդը

Լոկի մեթոդ (լատին․՝ locus – տեղադրություն), հիշողության ամրապնդման մեթոդ է, որն օգտագործելով տարածական հիշողության մտապատկերներ ու որևէ միջավայրի մասին ծանոթ ինֆորմացիա, արագ և արդյունավետ կերպով մտաբերում է անհրաժեշտ տեղեկությունը։ Լոկի մեթոդը հայտնի է նաև հիշողության ճամփորդություն, հիշողության ամրոց, տարածական մնեմոնիկա և մտքի պալատի տեխնիկա անվանումներով։ Այս մեթոդը հիշողության բարելավման միջոց է, որը կիրառվել է հին հռոմեացիների ու հույների հռետորական ճառերում։ Շատ հիշողության մրցույթի չեմպիոններ պնդում են, որ դեմքեր, թվեր և բառերի ցուցակներ հիշելու համար օգտագործում են այս տեխնիկան։ Այս չեմպիոնների հաջողությունները ծագում են ո՛չ թե ուղեղի կառուցվածքից և մտածողությունից, այլ տարածական հիշողությունը և լոկի մեթոդն օգտագործելու հմտություններից։

Տերմինն առավել հաճախ գործածվել է հոգեբանության, նեյրոկենսաբանության և հիշողության մասին մասնագիտական աշխատանքներում։ Նույն ընդհանուր տեսքով հռետորության, տրամաբանության և փիլիսոփայության մասին աշխատանքներում մեթոդն օգտագործվել է ավելի վաղ՝ տասնիններորդ դարի առաջին կեսին[1]։ Ջոն Օկիֆը և Լին Նեդելը սահմանում են.

Լոկի մեթոդը հին հույներին և հռոմեացիներին հայտնի երևակայական տեխնիկա է, որը նկարագրվել է Ֆրենսիս Յեյթսի կողմից իր «Հիշողության արվեստը» գրքում(1966 թվական)։ Այս տեխնիկայով առարկան «մտապահում է» որևէ շենքի հատակագիծը, փողոցում խանութների դասավորությունը կամ ցանկացած աշխարհագրական մարմին, որը կազմված է մի շարք տարանջատված վայրերից(loci): Ցանկանալով հիշել մի շարք իրեր, առարկան «քայլում է» այդ վայրերի(loci) միջով իրենց երևակայությունում և ամենքին մի իր է հանձնում՝ ձևավորելով պատկեր՝ իրերի և այդ վայրերի ցանկացած առանձնահատկության միջև։ Իրերի վերստացմանը կարելի է հասնել քայլելով loci-ների միջով՝ թույլ տալով վերջիններիս ակտիվացնել ցանկալի իրերը։ Այս մեթոդի արդյունավետությունը լավ հայտնի է, քանի որ այն ունի տեսանելի նվազագույն միջամտություն իր կիրառման հետ[2]։

Այն իրերը, որոնք պետք է հիշվեն հիշողության բարելավման համակարգով, մտավոր ասոցացվում են որոշակի ֆիզիկական վայրերի հետ։ Մեթոդը հիմնված է մտապահված(անգիր սովորած) տարածական հարաբերությունների վրա, որոնք հաստատում են կարգ և վերհիշում հիշողության բովանդակությունը։ Այն նաև հայտնի է «Ճամփորդության մեթոդ» անվամբ, որն օգտագործվում է կապակցված իրերի ցուցակները մտապահելու համար, կամ «Հռոմեական սենյակի» տեխնիկա, որն ամենաարդյունավետն է չկապակցված ինֆորմացիա մտապահելու համար[3]։

Ժամանակակից կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հիշողության մրցույթը, մասնավորապես Աշխարհի հիշողության առաջնությունը, նախաձեռնել են 1991 թվականին, իսկ առաջին Ամերիկայի Միացյալ Նահանգների հիշողության առաջնությունը տեղի է ունեցել 1997 թվականին[4]։ Մրցույթի մի մասը պահանջում է մտապահել հիշողությունում և հետ կանչել թվանշանների հաջորդականություն, երկնիշ թվեր, այբուբենի տառեր կամ խաղաթղթեր։ Մասնակիցներն օգտագործում են տարբեր ռազմավարություններ, որոնք մշակվում են մինչև մրցույթը՝ ուղարկելով երկարատև հիշողություն իրերից յուրաքանչյուրի հետ կապված ունիկալ վառ պատկեր։ Նրանք նաև երկարատև հիշողությանն են հանձնում ծանոթ երթուղի՝ հաստատուն կանգառներով կամ վայրերով։ Այնուհետև, մրցույթի ժամանակ, նրանք պետք է զետեղեն նկարում այն էլեմենտները, որոնք կապել էին տվյալ վայրի հետ։ Ինֆորմացիան ստանալու համար նրանք հետազոտում են երթուղին, «կանգնում» յուրաքանչյուր վայրում և «զննում» նկարը։ Հետո նրանք թարգմանում են այն տվյալ էլեմենտի համար։ Ջոշ Ֆոերն իր Moonwalking with Einstein գրքում նկարագրում է, թե ինչպես է Էդ Քուքը օգտագործում լոկիի մեթոդը։ Սկզբում նա նկարագրում է իրեն քաջ հայտնի որևէ վայր, որտեղ նա պարզորոշ կերպով կարող է նկարագրել ավելի փոքր վայրեր, օրինակ մանկության տարիների իր տան լվացարանը կամ իր շան անկողինը։ Քուքը նաև խորհուրդ է տալիս, որ ինչքան անսովոր լինի այն սիմվոլը, որն օգտագործվում է նյութն անգիր հիշելու համար, այնքան ավելի հավանական է, որ այն կմնա հիշողության մեջ։

Հիշողության չեմպիոնները ջանք են գործադրում, որ համատեղեն պատկերները։ Աշխարհի հիշողության առաջնության ութակի չեմպիոն Դոմինիկ Օ' Բրայանը կիրառում է հենց այս տեխնիկան[5]։ 2006 թվականի Աշխարհի հիշողության առաջնության գերմանացի չեմպիոն Քլեմենս Մեյերն օգտագործեց 300 կետ պարունակող ճամփորդություն իր տնով և «թվերի կիսամարաթոնում» գրանցեց աշխարհի ռեկորդ՝ հիշելով 1040 պատահական թվանշաններ կես ժամում։ Գերի Շենգն օգտագործել է լոկիի մեթոդը, որ մտապահի պի թվից շուրջ 65,536 (2¹⁶) թվանշան[6]։

Հիշելու սովորական կարողություններ ունեցող մարդն օգտագործելով այս տեխնիկան, մեկ ժամից քիչ ժամանակում կարող է մտապահել խառնած խաղաթղթերի հաջորդականությունը։ Սրա աշխարհի ռեկորդը պատկանում է Սայմոն Ռեյնհարդին, ով մտապահել է հաջորդականությունը 20,44 վայրկյանում[7]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոկիի հասկացությունն օգտագործվել է BBC հեռուստաընկերության կողմից Դոկտոր Ով գիտաֆանտաստիկ սերիալի 9-րդ եթերաշրջանի 11-րդ սերիայի ժամանակ։ Սերիայի վճռական րոպեներին դոկտորը որպես հիշողության ամրոց օգտագործում է իր ժամանակի մեքենան՝ ԹԱՐԴԻՍ-ը, որպեսզի մտածի, հարցեր տա և պատասխանի այն րոպեի մասին, որին դիմակայում էր։
  • Մեթոդը լայնորեն պատկերված է BBC հեռուստաընկերության Շերլոկ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի երկրորդ մասում, որը կոչվում է Բասկերվիլի շները։ Շերլոկ Հոլմսն օգտագործում է մտքի պալատը, որպեսզի փնտրի և հավաքի գործին առնչվող կարևոր փաստեր և ասոցիացիաներ իր հիշողությունից։ Երրորդ եթերաշրջանի առաջին մասում, որը կոչվում է Դատարկ դիակառք, Շերլոկը ձևացնում է, թե մուտք է գործել իր հիշողության պալատ, որ վնասազերծի ռումբը։ Մեթոդը կիրառվում է նաև նույն եթերաշրջանի երկրորդ և երրորդ մասերում։ Երկրորդ՝ Երեքի նշանը մասում Շերլոկն օգտագործում է մտքի պալատը, որ կազմակերպի հարցաքննություն։ Երրորդ՝ Նրա վերջին երդումը մասում նա կրկին օգտագործում է այս տեխնիկան, որպեսզի փրկվի որովայնի շրջանում ստացած կրակոցից։ Երրորդ մասում նույն մեթոդը կիրառում է նաև Շերլոկի հիմնական հակառակորդը՝ Չարլզ Ագուստուս Մագնուսենը, որպեսզի հսկայական քանակությամբ շանտաժի ենթարկելու նյութ մտապահի։ Զզվելի հարսնացուն մասում Շերլոկն օգտագործում է մտքի պալատը, որ վերստեղծի վիկտորիանական դարաշրջանի մի գործ, որպեսզի լուծի ներկայում կատարվող նմանատիպ մեկ այլ դեպք։
  • Հոլմսն օգտագործում է լոկիի մեթոդը, որ մտաբերի, թե որտեղ է լսել մի արտահայտություն CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի ադապտացված տարբերակում, որը կոչվում է Տարրական։
  • Լոկիի հասկացությունն օգտագործվել է նաև CBS-ի Մենտալիստը ոստիկանական սերիալի մի քանի դրվագներում՝ գլխավոր հերոս Պատրիկ Ջեյնի կողմից։
  • Լոկիի հասկացությունն օգտագործվել է նաև CBS-ի Քրեական մտքեր սերիալի մի քանի դրվագներում՝ հատուկ գործակալ Սփենսեր Ռեյդի կողմից։
  • Ֆորս Մաժորները հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում Մայք Ռոսսը(Պատրիկ Ջեյ Ադամս) կիրառում է մեթոդը Հարվի Սպեկտերին(Գաբրիել Մախտ) բանտից դուրս բերելու փորձի ժամանակ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Թեմատիկ հիշողության» քննարկման ընթացքում Ալեքսանդր Ջեյմիսոնը նշել է, «որ հիշողական գծերն ու հատվածներն ավելի օգտակար են, քան լոկի մեթոդը», «Լոգիկայի քերականություն և ինտելեկտուալ փիլիսոփայություն» էջ 112
  2. «Հիպոկամպը որպես ճանաչողական քարտեզ, [[Օքսֆորդի համալսարան]]ի մամուլ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. Հռոմեական սենյակի տեխնիկա(անգլերեն)
  4. Անմոռուկ։ Ինչպես հաղթել ԱՄՆ-ի հիշողության առաջնությունում (անգլերեն)
  5. Աշխարհի հիշողության երկրորդ առաջնություն(անգլերեն)
  6. Մի կտոր Պի
  7. «5 րոպե «արագության» խաղաթղթեր». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.